Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Մարմնի տհաճ հոտերից ազատվելու 4 եղանակ. news.am

Մարմնի տհաճ հոտերից ազատվելու 4 եղանակ. news.am

Մարդու մարմնից արձակվող հոտերը կարող են լուրջ տհաճություն պատճառել, ուստի պատահական չէ, որ դեղագործական ընկերությունները գրեթե ամեն օր նորանոր արհեստական միջոցներ են ներկայացնում՝ երեւույթի դեմ պայքարի համար:

 

Մինչդեռ դրանք ընդամենը տհաճ հոտերից ժամանակավորապես ազատվելու հնարավորություն են ընձեռում եւ ի վիճակի չեն խնդիրն արմատապես լուծել: Բարեբախտաբար, անցանկալի երեւույթի դեմ պայքարի առավել բնական եւ հիգիենիկ միջոցներ գոյություն ունեն, որոնց օգնությամբ հնարավոր է խնդիրը մեկընդմիշտ հաղթահարել, հաղորդում է Medical Daily-ն:

Սակայն, մինչ դրանց անցնելը, փորձենք հասկանալ, թե ինչու են մարմնից այդքան տհաճ հոտեր արձակվում: Նախ եւ առաջ, ոչ լիարժեք հիգիենիկ միջոցառումների արդյունքում, թեւատակերին, սեռական օրգանների մակերեսին եւ պտուկների շրջանում տեղակայված ապոկրին գեղձերը կարող են տհաճ հոտերի արտազատման պատճառ դառնալ: Միեւնույն ժամանակ էլ, մաշկային մանրէների հետ շփման պարագայում, թեւատակերին, ձեռքերի եւ ոտքերի մակերեսին տեղակայված էկզոկրին գեղձերը կարող են նույն անհանգստությունը պատճառել: Իսկ ահա գլխամաշկին, դեմքին եւ կրծքավանդակին հատուկ ճարպային գեղձերը, նույնիսկ առանց մանրէների ազդեցության, թույլ հետ արձակելու միտում ունեն: «Եթե որեւէ մեկը ոչ լիարժեք հիգիենիկ միջոցառումներ է ձեռնարկում, նրա մաշկի մակերեսին հավաքված մարնէները, լավագույն դեպքում, կարող են սարսափելի հոտի տարածման պատճառ դառնալ», - ամփոփել է Արիզոնա նահանգում գործող The Bienetre կլինիկայի բժիշկներից մեկը՝ դոկտոր Ջենիֆեր Բըրնզը:

Քրտնարտադրությունից խուսափելու, մաշկը մաքուր եւ չոր պահելու համար մասնագետը հետեւյալ կենցաղային միջոցառումներն է առաջարկում.

  1. Թեւատակերի սափրում
    Թեւատակերին աճած մազերը կարող են զարգացման «հրաշալի» միջավայր ծառայել մանրէների համար: Բացի այդ, իրենց ծակոտկենության հաշվին մազերը հոտ կլանելու եւ նույնիսկ քրտնքի գոլորշիացման գործընթացը դանդաղեցնելու հատկություն ունեն: Իսկ դեզոդորանտների կիրառությունը թեւատակերին՝ մազերի առկայության դեպքում, կարող է խիստ անարդյունավետ գտնվել:

  2. Կոշիկների փոփոխություն
    Շատերն են այն մոլորությանը տրվում, թե մարմնից տարածվող ամենատհաճ հոտի պատճառը թեւատակերն են: Իրականում այդ հատկանիշը պետք է ոտքերին վերագրել: Կոշիկները պարբերաբար փոխելով՝ հոտի նույն վայրում կուտակման հեռանկարից կխուսափեք եւ դրանց օդափոխվելու հնարավորություն կընձեռեք: Արդյունքում կոշիկի մեջ հավաքված մանրէների քանակն էլ կնվազի: «Ամեն դեպքում, 800 կմ քայլելուց հետո կոշիկը փոխել է պետք», - նշել է մասնագետը:

  3. Քացախ
    Թե՛ խնձորի, եւ թե՛ սպիտակ քացախը մաշկի pH մակարդակը նվազեցնելու եւ մանրէների ներթափանցման դեմ պայքար մղելու հատկությամբ է աչքի ընկնում, քանի որ դրանք թթվային պայմաններում գոյատեւելու ընդունակ չեն: Քացախը կարող եք ցնցուղ ընդունելուց, բայց ոչ սափրելուց անմիջապես հետո թեւատակերին քսել, քանի որ այս միջոցի կիրառման պարագայում մաշկը չպետք է վնասված լինի: Ալերգիայի բացակայության մեջ համոզվելու համար կարող եք նախօրոք փորձարկել այն մաշկի մի փոքր մակերեսի վրա:

  4. Համամելիս
    Համամելիսը եւ թեյի ծառից ստացված յուղը ախտահանիչ հատկություններով են աչքի ընկնում, ուստի, որպես հակասեպտիկ, կարող եք թեւատակերին քսել: Այս միջոցի կիրառման արդյունքում մաշկի pH մակարդակի նվազեցման հնարավորություն կստանաք, ինչն, ըստ էության, մանրէների բացակայություն է ենթադրում: Դոկտոր Բըրնզն առատ քնրտնարտադրությամբ աչքի ընկնող մարդկանց  խորհուրդ է տալիս օրական առնվազն 4 անգամ հիշյալ միջոցներից որեւի մեկի օգնությանը դիմել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. organic-silver.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ